Հարձակվող Ռադամել Ֆալկաոն կարող է կարիերան շարունակել Մեքսիկայի առաջնությունում։ Կոլումբիացու գործակալները բանակցություններ են վարում «Տոլուկա» ակումբ տեղափոխության շուրջ, հայտնում է Ole-ն:
2021/22 մրցաշրջանը 36-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է իսպանական «Ռայո Վալյեկանո» ակումբում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռայոն» կակտիվացնի Ֆալկաոյի հետ պայմանագիրը երկարաձգելու օպցիան:
Նախորդ մրցաշրջանում հարձակվողն անցկացրել է 28 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ։