Հաստատվել է Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» խաղերի ժամանակացույցը Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլում՝հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ» (Հայաստան) – «Կլուժ» (Ռումինիա) դիմակայության առաջին խաղը կանցկացվի հուլիսի 5-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, մեկնարկը՝ 20:00-ին:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 13-ին Կլուժ-Նապոկա քաղաքի «Կոնստանտին Ռադուլեսկիի» անվան մարզադաշտում, մեկնարկը՝ 22:30-ին: