Ջուզեպե Մարոտտա. «Կարող եմ հաստատել՝ մենք ձեռք ենք բերել Անդրե Օնանային ու Հենրիխ Մխիթարյանին»

Հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կարիերան կշարունակի «Ինտերում»՝ հայտարարել է ակումբի գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտտան:

«Կարող եմ հաստատել՝ մենք ձեռք ենք բերել Անդրե Օնանային ու Հենրիխ Մխիթարյանին: Գործարքները կայացած են»,- ասել է պաշտոնյան:

Մխիթարյանն առաջիկա օրերին կժամանի Միլան, բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի թիմի հետ:

Հիշեցնենք՝ Հենրիխ Մխիթարյանի և «Ռոմայի» պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին: