Խոսեպ Գվարդիոլան խոսել է Բեռնարդո Սիլվայի ապագայի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է թիմի կիսապաշտպան Բեռնարդո Սիլվայի հնարավոր հեռանալու մասին իր կարծիքով։

«Այս պահին կարծում եմ, որ Բերնարդոն հաջորդ մրցաշրջանում կմնա «Մանչեսթեր Սիթիում»:

Բայց ինչպես միշտ ասել եմ, ես չեմ սիրում պահել ֆուտբոլիստների, ովքեր դժգոհ են թիմում իրենց կարգավիճակից»,- Գվարդիոլայի խոսքերն է հաղորդում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կատալոնական ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է թիմում տեսնել 27-ամյա կիսապաշտպանին։