Գերմանական «Շտուտգարտի» հարձակվող Սաշա Կալայջիչը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր Լիգայում։ Այս մասին իր հայտնել է լրագրող Մանուել Վետը։
Աղբյուրի համաձայն՝ Կալայջիչի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Թոթենհեմը» և «Լեսթերը»։
Սակայն ավստրիացի հարձակվողի համար պայքարում ֆավորիտ է համարվում գերմանական «Բավարիան»։
Նախորդ մրցաշրջանում 24-ամյա Սաշա Կալայջիչը «Շտուտգարտի» կազմում անցկացրել է 15 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։