Իտալական գրանդը պայմանագիր է առաջարկել Մարսելոյին

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն բանակցություններ է վարում «Միլանի» հետ։ հայտնում է AS-ը։

Նշվում է, որ «ռոսոներիները» Մարսելոյին առաջարկում են պայմանագիր կնքել 3 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով։

34-ամյա բրազիլացին «Ռեալում» խաղում էր ավելի քան 15 տարի։ Այս ընթացքում նա մասնակցել է 544 հանդիպման, որոնցում դարձել է 37 գոլի և 103 գոլային փոխանցման հեղինակ։

Մադրիդի «Ռեալի» հետ Մարսելոն նվաճել է 25 գավաթ, այդ թվում՝ 5 հաղթանակ տարել Չեմպիոնների Լիգայում։