Հայտնի է, թե ինչ պայմանագիր է առաջարկել Մադրիդի «Ատլետիկոն» Ակսել Վիտցելին

Մադրիդի «Ատլետիկոն» բելգիացի կիսապաշտպան Ակսել Վիտցելին առաջարկել է մինչև 2023 թվականի ամառ պայմանագիր կնքել՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան։

2018 թվականի սեպտեմբերից Ակսելը հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիայում», որի կազմում անցած մրցաշրջանում անցկացրել է 40 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Հունիսի 30-ին կավարտվի «Բորուսիայի» և կիսապաշտպանի միջև գործող պայմանագիրը, և նա կդառնա ազատ գործակալ։