«Ռոմայի» լեգենդար հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին քաջարելել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին։
Ֆրանսիացին փարիզցիների հետ երեք տարվա պայմանագիր կնքեց՝ չնայած «Ռեալի» հետ ունեցած նախնական տրանսֆերային պայմանավորվածությանը։
«Կարծում եմ՝ Կիլիանը կատարել է ընտրությունը առաջնորդվելով սրտով, թեկուզ խոսքը ՊՍԺ-ի ու աստղաբաշխական գումարների մասին էր։
Կարծում եմ, որ ցանկացած ֆուտբոլիստ տվյալ իրավիճակում կնախընտրեր մնալ։ Դժվար է ՊՍԺ-ից լավ ակումբ գտնելը»,- ասել է Չեսկոն՝ Sky Sport Italia-ին տված հարցազրույցում։