Անխել դի Մարիան շուտով պայմանագիր կկնքի իտալական ակումբի հետ

Կիսապաշտպան Անխել դի Մարիան մոտ օրերս պայմանագիր կկնքի «Յուվենտուսի» հետ, հայտնում է Sky Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ 34-ամյա ֆուտբոլիստը թուրինցիների ղեկավարությանը հայտնել է, որ կպատասխանի տրանսֆերային առաջարկին հունիսի 20-ին։

Նշենք, որ բանակցությունները շարունակվում են արդեն մեկ ամիս։

Կիսապաշտպանը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2015 թվականի ամառվանից։

Անխել Դի Մարիան նախորդ մրցաշրջանում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ: