«Լիդսը» խոշոր գումար է պահանջում «Բարսելոնայից» Ռաֆինյայի տրանսֆերի համար

«Բարսելոնան» փորձում է ձեռք բերել «Լիդսի» հարձակվող Ռաֆինյայի տրանսֆերը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնացիները 25-ամյա բրազիլացու տրանսֆերի շուրջ համաձայնության են եկել ֆուտբոլիստի գործակալ Դեկույի հետ, սակայն անգլիական ակումբը ցանկանում է ֆուտբոլիստի համար ստանալ 55 մլն եվրո։ «Բարսելոնան» դեռ պատրաստ չէ վճարել այդ գումարը։

Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբներ նույնպես հետաքրքրված են Ռաֆինյայի ծառայություններով, սակայն նրանցից ոչ մեկը դեռ պաշտոնական առաջարկ չի արել:

2021/22 մրցաշրջանում Ռաֆինյան «Լիդսի» կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt.com պորտալը հարձակվողի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո: