Ռենատու Սանչեսի կարիերան կարող է անսպասելի շարունակություն ունենալ

«Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանչեսը կարող է հայտնվել ՊՍԺ-ում: Փարիզյան ակումբը ցանկանում է գնել  24-ամյա պորտուգալացու տրանսֆերը, հայտնում է RMC Sport-ը:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Սանչեսը չորս տարվա պայմանագիր կկնքի «Միլանի» հետ՝ տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով։

Անցած մրցաշրջանում Սանչեսը բոլոր մրցաշարերում «Լիլի» կազմում անցկացրած 32 խաղում խփել է 2 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։

Կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։