«Միլանը» որոշում է կայացրել Անտե Ռեբիչի ապագայի վերաբերյալ

Հարձակվող Անտե Ռեբիչը կշարունակի հանդես գալ «Միլանում»: «Ռոսոներիները» որոշել են հարձակվողին պահել թիմում, հայտնում է Calciomercato-ն:

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին դեռևս 28-ամյա ֆուտբոլիստին համարում է թիմի առանցքային ֆուտբոլիստ և չի ցանկանում վաճառել նրան, ուստի Ռեբիչը կլքի ակումբը միայն այն դեպքում, եթե անձամբ որոշի դա անել:

Անցած մրցաշրջանում Ռեբիչը «Միլանի» կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։