«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն հայտնել է, որ կմնա կատալոնական ակումբում։
25-ամյա ֆուտբոլիստը երկրպագուներից մեկի այն հարցին, թե կմնա՞ «Բարսելոնայում», պատասխանել է, որ կմնա.
Նա նաև նշել է, որ «Չելսի» հնարավոր տեղափոխության մասին խոսակցությունները բամբասանքներ են:
Նախկինում հաղորդվում էր, որ ֆրանսիացին որպես ազատ գործակալ կարող է տեղափոխվել լոնդոնյան ակումբ:
2021/22 մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը բոլոր մրցաշարերում կատալոնացիների կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 2 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։