«Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն, գուցե տեղափոխվի Ա Սերիա

Հեղինակավոր լրագրող Էկրեմ Կոնուրը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոյի գործակալները բրազիլացու ծառայություններն առաջարկել են «Միլանին»:

34-ամյա Մարսելոն «սերուցքայինների» կազմում հանդես է եկել 15 տարի՝ նվաճելով 25 տիտղոս։

Ընհանուր առմամբ նա մասնակցել է 544 հանդիպման, որոնցում խփել է 37 գոլ, կատարել 103 արդյունավետ փոխանցում։