«Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր Մարկո վան Բաստենը նշել է բոլոր ժամանակների լավագույն երեք ֆուտբոլիստներին:
«Ինձ համար պատմության լավագույն երեք ֆուտբոլիստներն են՝ Պելեն, Մարադոնան և Կրոյֆը։ Մանկուց ուզում էի նմանվել Կրոյֆին։ Նա իմ ընկերն էր։ Ես կարոտում եմ նրան:
Պելեն ու Մարադոնան նույնպես անհավանական ֆուտբոլիստներ էին։ Մեսսին ևս հիանալի ֆուտբոլիստ է, բայց Մարադոնան միշտ էլ ուժեղ բնավորություն է ունեցել: Մեսսին նրանցից չէ, ով առաջին շարքերում «կգնա պատերազմ»:
Չեմ կարող չհիշել նաև Կրիշտիանու Ռոնալդուին, Պլատինիին և Զիդանին»,- ասել է Վան Բաստենը France Football-ին տված հարցազրույցում։