«Մանչեսթեր Սիթին» խոշոր գումար կվճարի Մարկ Կուկուրելյայի տրանսֆերի համար

«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է եկել «Բրայթոնի» հետ պաշտպան Մարկ Կուկուրելյայի տեղափոխության շուրջ, հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ Անգլիայի չեմպիոնը 23-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 60 միլիոն եվրո, ով «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի առաջնային նպատակն է՝ թիմն ուժեղացնելու համար:

2021/22 մրցաշրջանում Կուկուրելյան «Բրայթոնի» կազմում անցկացրած 38 խաղում 2 գոլային փոխանցում է կատարել։ Transfermarkt.com պորտալն իսպանացուն գնահատում է 28 միլիոն եվրո: