«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը կարող է կարիերան շարունակել «Մալյորկայում»: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
39-ամյա Ալվեսը հունիսի 15-ին հայտարարել է կատալոնական ակումբից հեռանալու մասին, ինչից հետո ֆուտբոլիստի գործակալները նրան անմիջապես առաջարկել են Լա Լիգայում մնալու տարբերակը՝ տեղափոխվելով «Մալյորկա»։
Անցած մրցաշրջանում Ալվեսը Լա Լիգայում անցկացրել է 14 հանդիպում «Բարսայի» կազմում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։