«Բարսելոնան» դեռ ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետային, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում։
Տրանսֆերը կարևոր է կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավիի համար, ով ցանկանում է ուժեղացնել աջ պաշտպանի դիրքը Դանի Ալվեսի հեռանալուց հետո։
Այնուամենայնիվ, «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը փորձում է համոզել Ասպիլիկուետային մնալ ակումբում։
Պաշտպանի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը։
Նախորդ մրցաշրջանում 32-ամյա իսպանացին լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ