Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան հրաժարվել է տեղափոխվել «Արսենալ», հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրը հայտնում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը մերժել է նաև «Նյուքասլի» առաջարկները, քանի որ ցանկանում է մնալ «Յուվենտուսում»:
Ավելի վաղ «Յուվենտուսը», որի կազմում Մորատան հանդես է գալիս վարձավճարով 2020 թվականից, հայտարարել էր, որ մտադիր չէ գնել հարձակվողին։
Երկու տարվա ընթացքում Մորատան իտալական թիմի կազմում անցկացրել է 92 հանդիպում եւ դարձել 32 գոլի հեղինակ։
Նրա պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։