«Ատլետիկոյի» մարզադաշտը կվերանվանվի Wanda Group-ի հետ պայմանագրի ավարտից հետո

Մադրիդի «Ատլետիկոյի» մարզադաշտը շուտով կվերանվանվի:

Ինչպես հայտնում է AS-ը՝ ակումբը չի երկարաձգի պայմանագիրը չինական Wanda Group կոնգլոմերատի հետ, որի շնորհիվ ակումբի ստադիոնն անվանվում էր Wanda Metropolitano։

Մարզադաշտի անվան համար չինական ընկերությունը 5 տարվա ընթացքում վճարել է մոտ 50 մլն:

«Մետրոպոլիտանո» մարզադաշտը վերանորոգվել է 2017 թվականին և այժմ տեղավորում է ավելի քան 67,000 հանդիսատես: