«Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կլքի միլանյան ակումբը, հայտնում է Sky Sport Italia-ն։
Նշվում է, որ ակումբը նախատեսում է բաժանվել 36-ամյա հարձակվողից Պաուլո Դիբալայի և Ռոմելու Լուկակուի հնարավոր տրանսֆերների պատճառով: «Ինտերն» այս ֆուտբոլիստների տեղափոխության դեպքում պետք է կրճատի աշխատավարձային բյուջեն, ինչը կստիպի ազատվել մի շարք ֆուտբոլիստներից։ Ավելի վաղ տեղեկություններ կային Արտուրո Վիդալի՝ «Ֆլամենգո» և Ալեքսիս Սանչեսի (ազատ գործակալ) հեռանալու մասին։
Ջեկոյի պայմանագիրը «ներաձուրիների» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը։ Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում բոսնիացին թիմի կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։