«Թոթենհեմը» մոտ է հերթական տրանսֆերն իրականացնելուն

«Թոթենհեմը» մոտ է «Բրայթոնի» կիսապաշտպան Իվ Բիսումային ձեռք բերելուն, հայտնում է The Times-ը:

Լոնդոնյան ակումբը համաձայնել է պայմանագիր կնքել 25-ամյա ֆուտբոլիստի հետ, ով, ըստ աղբյուրի, այս շաբաթ պետք է բուժզննում անցնի:

Տրանսֆերը «Թոթենհեմի» համար կարժենա մոտ 25 մլն ֆունտ:

2021/22 մրցաշրջանում Բիսուման «Բրայթոնի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։