«Էվերթոնը» ծրագրում է մեծ գումար ստանալ Ռիշարլիսոնի տրանսֆերի վաճառքից

«Էվերթոնի» հարձակվող Ռիշարլիսոնը կարող է տեղափոխվել այլ ակումբ։

Սակայն, ըստ Sky Sports-ի, բրազիլացին չի հեռանա լիվերպուլյան թիմից 70 միլիոն եվրոյից պակաս գումարով։

«Էվերթոնը» ցանկանում է հնարավորինս շատ գումար ստանալ իր առաջատարի տրանսֆերի համար։ Ավելի վաղ լուրեր էին պտտվում հարձակվողի նկատմամբ «Թոթենհեմի» հետաքրքրության մասին։

Նախորդ մրցաշրջանում Ռիշարլիսոնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում «Էվերթոնի» կազմում՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։