«Բավարիան» հայտարարել է «Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխի տեղափոխության մասին։
20-ամյա հոլանդացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը:
Գրավենբերխը միացել է «Այաքսի» ակադեմիային 8 տարեկանում և ակումբի հիմնական կազմում իր նորամուտը նշել է 2018/19 մրցաշրջանում՝ 16 տարեկանում:
Կիսապաշտպանն «Այաքսի» կազմում անցկացրել է 103 հանդիպում և դարձել 12 գոլի հեղինակ։
https://twitter.com/FCBayern/status/1536385806683844609