«Բավարիան» հայտարարել է Ռայան Գրավենբերխի տրանսֆերի մասին

«Բավարիան» հայտարարել է «Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխի տեղափոխության մասին։

20-ամյա հոլանդացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը:

Գրավենբերխը միացել է «Այաքսի» ակադեմիային 8 տարեկանում և ակումբի հիմնական կազմում իր նորամուտը նշել է 2018/19 մրցաշրջանում՝ 16 տարեկանում:

Կիսապաշտպանն «Այաքսի» կազմում անցկացրել է 103 հանդիպում և դարձել 12 գոլի հեղինակ։

https://twitter.com/FCBayern/status/1536385806683844609