«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը մոտ ժամանակներս կարող է տեղափոխվել «Մարսել»։
Ինչպես հայտնում է Ouest France-ը՝ «Բարսելոնան» պատրաստ է կիսապաշտպանին վարձակալությամբ անվճար բաց թողնել, բայց միայն մեկ պայմանով. կատալոնացիները պնդում են, որպեսզի ֆրանսիացիները վճարեն ֆուտբոլիստի աշխատավարձի մեծ մասը։
Նշվում է, որ այդ պայմանը կարող է խանգարել «Մարսելին» իրականացնել 32-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը: