«Արսենալը» հայտարարեց նոր տրանսֆերի մասին (լուսանկար)

«Սան Պաուլոյի» հարձակվող Մարկինյոսը տեղափոխվել է «Արսենալ»: Այս մասին հաղորդում է «զինագործների» մամուլի ծառայությունը։

Գործարքի մանրամասները չեն նշվում, սակայն Transfermarkt-ը հայտնում է, որ լոնդոնյան ակումբը 3,5 մլն եվրո է վճարել 19-ամյա հարձակվողի տեղափոխության համար։

Այս մրցաշրջանում Մարկինյոսը «Սան Պաուլոյի» կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։