«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ձեռք բերել «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիին։ Այս մասին հայտնում է Football Espana-ն։
Ըստ աղբյուրի՝ նեապոլիտանցիները պատրաստ են բաց թողնել սենեգալցի ֆուտբոլիստին 40 մլն եվրոյի դիմաց։
Նշվում է, որ «Բարսան» առաջատար է պաշտպանի տրանսֆերի համար պայքարում, սակայն Կուլիբալին նաև հայտնվել է «Չելսիի» թիրախում:
Նախորդ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը «Նապոլիի» կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։