Եվրոպա Լիգայի լավագույն ֆուտբոլիստը համաձայնության է եկել իտալական ակումբի հետ

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը «Յուվենտուսի» հետ։ Այս մասին հայտնում է Sky Sports Germany-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսն» ու «Այնտրախտը» դեռ հեռու են տրանսֆերի շուրջ համաձայնության գալուց։ Սակայն գերմանական ակումբը պատրաստ է բաժանվել իր առաջատարից 20 միլիոն եվրոյի դիմաց։

Ավարտված մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստն «Այնտրախտի» կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Նա ճանաչվել է Եվրոպայի Լիգայի 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: