«Յուվենտուսը» շարունակում է «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյի տրանսֆերը ձեռք բերելու փորձերը, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
«Ծեր սինյորայի» ղեկավարությունն արդեն երեք հանդիպում է ունեցել 22-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ։
Սպասվում է, որ իտալացու տրանսֆերը «գայլերի» համար կարող է արժենալ մոտ 55 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում «Ռոմայի» կազմում անցկացրած 42 խաղում Ձանիոլոն խփել է 8 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։
Կիսապաշտպանի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։