Գարեթ Բեյլի գործակալը ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել է իտալական ակումբներից մեկին

Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը պատրաստվում է կարիերան շարունակել «Ռոմայի» կազմում: Այս մասին հայտնում է CalcioMercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի գործակալն նրա  ծառայություններն առաջարկել է հռոմեական ակումբին։

Գարեթն արդեն աշխատել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ 2020/21 մրցաշրջանում «Թոթենհեմում» վարձավճարով հանդես գալու ընթացքում։

Գարեթ Բեյլը «Ռեալում» հանդես է եկել վերջին 9 տարիներին։ Անցած մրցաշրջանում նա Արքայական ակումբի կազմում անցկացրել է 7 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։