«Վալենսիայի» դարպասապահ Յասպեր Սիլեսսենն այս ամառ կարող է հեռանալ ակումբից։
«Չղջիկները» պատրաստ են բաժանվել դարպասապահից, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին, հայտնում է Mundo Deportivo-ն։
33-ամյա դարպասապահը կցանկանար վերադառնալ Հոլանդիա։ Նա արդեն առաջարկներ ունի ՊՍՎ-ից ու «Այաքսից»։
Անցած մրցաշրջանում Սիլեսենը առաջնությունում անցկացրել է 17 խաղ՝ բաց թողնելով 29 գոլ։
Portal Transfermarkt-ը դարպասապահի արժեքը գնահատում է 3 միլիոն եվրո։