Ժերար Դեուլոֆեուն կարող է տեղափոխվել Լա Լիգա

«Ուդինեզեի» հարձակվող Ժերար Դեուլոֆեուն կարող է վերադառնալ Լա Լիգա: «Ռեալ Սոսյեդադը» բանակցություններ է վարում իտալական ակումբի հետ ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջ։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Էքրեմ Քոնուրը։

28-ամյա Դեուլոֆեուն «Ուդինեզեի» կազմում է 2020 թվականի հոկտեմբերից։ Իտալական Ա Սերիայի վերջին մրցաշրջանում 34 խաղում Ժերարը դարձել է 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Դեուլոֆեուն Բարսելոնայի սան է։ Նախլինում, հարձակվողը, խաղացել է «Ուոթֆորդում», «Էվերթոնում», «Միլանում» և «Սևիլիայում»: