Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Մատեո Կովաչիչը մեկնաբանել է Ազգերի Լիգայի 3-րդ տուրում Դանիայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակը (1:0):
«Հանդիպումը բարդ ստացվեց: Գիտեինք, որ Դանիան լավ թիմ ունի, դա նկատելի էր վերջին երկու հանդիպումներում, ինչպես նաև վերջին Եվրոյում։ Առաջին խաղակեսում հանդիպումն այնքան էլ լավ չէր դասավորվում մեզ համար, սակայն ընդմիջումից հետո մենք տիրեցինք իրավիճակին։
Բարեբախտաբար, մենք գոլ խփեցինք, որից հետո սկսեցինք ավելի հանգիստ գործել»,- Կովաչիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։