Արթուր Քարտաշյանը ու ևս 4 ֆուտբոլիստ հեռացել են «Նոայից»

«Նոայից» հեռացել է միանգամից 5 ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Դանու Սպետառուն, Ալեքսեյ Գրյազնովսը, Արթուր Քարտաշյանը, Դմիտրի Լավրիշչևը և Գրիգորի Մաթևոսյանը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագրերը «Նոայի» հետ:

«Շնորհակալություն ենք հայտնում տղաներին ցուցաբերած բարձր որակների և պրոֆեսիոնալիզմի համար, մաղթում ենք հաջողություններ իրենց հետագա կարիերայում»,- գրված է ակումբի հայտարարության մեջ: