«Բարսելոնան» պատրաստ է բաց թողնել թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին, հայտնում է Marca-ն։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, կատալոնական ակումբի ղեկավարությունը 25-ամյա հոլանդացու վերաբերյալ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը չափազանց շահավետ է համարում այն մերժելու համար։
Նշվում է, որ անգլիական ակումբը կիսապաշտպանի համար առաջարկում է 60 մլն եվրո և 20 մլն բոնուսային գումար։
Նախորդ մրցաշրջանում Դե Յոնգը բոլոր մրցաշարերում կատալոնացիների կազմում անցկացրած 46 խաղում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։