Պաշտոնական. Վարդան Բիչախչյանը՝ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ

Վարդան Բիչախչյանը կստանձնի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնը՝ հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Բիչախչյանն նախկինում մարզել է Գյումրիի «Շիրակն» ու Երևանի «Արարատը»: «Շիրակի» ղեկին անցկացրել է 344 խաղ, թիմի հետ դառնալով Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության չեմպիոն, ինչպես նաև՝ կրկնակի գավաթակիր ու մեկ անգամ էլ՝ սուպերգավաթակիր:

Եվս 1 անգամ Հայաստանի գավաթի խաղարկությունում Բիչախչյանը հաղթանակի է հասել «Արարատի» ղեկին: