Ուկրաինա – Հայաստան խաղը կսպասարկեն լեհ մրցավարները

Հաստատվել է Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի 3-րդ տուրի Ուկրաինա – Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։

ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ խաղի գլխավոր մրցավարն է Դանիել Ստեֆանսկին (Լեհաստան)։ Մրցավարի օգնականներն են Դավիդ Գոլիսը (Լեհաստան) և Միխալ Օբուկովիչը (Լեհաստան), 4-րդ պաշտոնյան է Լուկաշ Կուզման (Լեհաստան)։ VAR-ի մրցավարն է Պյոտր Լասիկը (Լեհաստան), VAR-ի մրցավարի օգնականը՝ Կժիշտոֆ Միրմուսը (Լեհաստան)։

Հիշեցնենք, որ Ուկրաինա – Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին՝ Երևանի ժամանակով ժամը 17։00-ին։