Պաշտոնական. Վսևոլոդ Երմակովը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»

«Արարատ-Արմենիային» է միացել դարպասապահ Վսևոլոդ Երմակովը, տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը ռուս ֆուտբոլիստն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել ռուսական մի շարք ակումբներում: Նա «Կրասնոդարի» սան է, խաղացել է «Կրասնոդարի» ակադեմիայում ու «Կրասնոդար-2»-ում, ինչպես նաև Արմավիրի «Տորպեդոյում», «Արմավիրում», Իժևսկի «Զենիթում»:

Երմակովը մեծ փորձ ունի Հայաստանի Պրեմիեր Լիգայում: Նա խաղացել է Գյումրիի Շիրակի ու Երևանի Արարատի կազմում: Դարպասապահը Հայաստանի կրկնակի գավաթակիր է: