Պեպ Գվարդիոլան՝ Բերնարդուի Սիլվայի նկատմամբ «Բարսելոնայի» հետաքրքրության մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Բարսելոնայի» հետաքրքրությունը «քաղաքաբնակների» վինգեր Բերնարդու Սիլվայի նկատմամբ։

«Նրանց համար դժվար կլինի»,- կատալան մասնագետին է ցիտում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի թվիթերյան էջը։

Սիլվան ընթացիկ մրցաշրջանում «Ման. Սիթիի» կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ 27-ամյա պորտուգալացու պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսը։