Սերգեյ Վակուլենկոն հեռացել է «Արարատ-Արմենիայից»

Պաշտպան Սերգեյ Վակուլենկոյի և «Արարատ-Արմենիայի» միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է. կողմերը համատեղ որոշում են կայացրել չերկարաձգել համաձայնագրի ժամկետը, տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Վակուլենկոն թիմին միացել է 2019 թվականի օգոստոսին: «Արարատ-Արմենիայի» կազմում ուկրաինացի ֆուտբոլիստն անցկացրել է 63 խաղ, խփել է 7 գոլ և 1 անգամ դարձել Հայաստանի Առաջնության չեմպիոն:

«Հատկապես հիշարժան են Վակուլենկոյի հեղինակած գոլերը, որոնց շնորհիվ մեր թիմը հաղթահարեց «Ֆոլա Էշ» և «Սելյե» թիմերի արգելքը եվրագավաթների 2020-2021 թվականի խաղարկությունում։ Շնորհակալություն ենք հայտնում Սերգեյին և մաղթում նրան հաջողություն»,- գրված է «Արարատ-Արմենիայի» տարածած հայտարարության մեջ: