«Միլանը» պատրաստվում է նոր պայմանագիր կնքել Ռաֆայել Լեաուի հետ

«Միլանի» ղեկավարությունը մտադիր է թիմում պահել հարձակվող Ռաֆայել Լեաուին, գրում է La Gazzetta dello Sport-ը։

«Ռոսոներիները» պատրաստ են պորտուգալացի ֆուտբոլիստին վճարել տարեկան 4,5 միլիոն եվրո, ինչը 3 անգամ գերազանցում է նրա ներկայիս աշխատավարձը։

22-ամյա հարձակվողի գործող համաձայնագրի ժամկետն Իտալիայի չեմպիոնների հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։