«Նյուքասլը» հետաքրքրված է Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Մուսա Դիաբիով, հայտնում է Sky Sports-ը:
Ավարտված մրցաշրջանում 22-ամյա ֆրանսիացին թիմի կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը:
«Ուոթֆորդի» կիսապաշտպան Իսմայիլա Սարրը «կաչաղակների» կողմից դիտարկվում է որպես հարձակման գիծն ուժեղացնելու ևս մեկ տարբերակ։
Նախորդ մրցաշրջանում 24-ամյա սենեգալցին Պրեմիեր Լիգայի 22 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ։ Սարրի պայմանագիրը «Ուոթֆորդի» հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։