Մադրիդի «Ռեալի» և «Մոնակոյի» միջև բանակցությունները շարունակվում են կիսապաշտպան Օրելյեն Տչուամենիի տրանսֆերի շուրջ։
Ինչպես հայտնում է RMC Sport-ը՝ գործարքը մոտ է ավարտին: Անձամբ 22-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ» և հույս ունի, որ տրանսֆերը հնարավորինս շուտ կձևակերպվի:
Հաղորդվում է, որ կիսապաշտպանի տեղափոխությամբ զբաղվում է անձամբ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը։ «Սերուցքայինները» ֆրանսիացու համար առաջարկում են 80 միլիոն եվրո, իսկ բոնուսները հաշվի առնելով՝ գումարը կարող է հասնել 100 միլիոնի։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիլիան Մբապպեն փորձում է համոզել Տչուամենիին տեղափոխվել ՊՍԺ։