Սաուլ Նիգեսը մտադիր է «Ատլետիկոյի» առանցքային ֆուտբոլիստ դառնալ

«Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը պատրաստվում է դառնալ մադրիդյան ակումբի առանցքային ֆուտբոլիստ՝ «Չելսիում» վարձակալության ժամկետի ավարտից հետո, հայտնում է Marca-ն։

Նախորդ մրցաշրջանում 27-ամյա իսպանացին լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 23 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։ Ընդհանուր խաղաժամանակը կազմել է 1200 րոպե։

Սաուլի համաձայնագրի ժամկետն «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը: