Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն բաց կթողնի Ազգերի Լիգայի՝ Լեհաստանի ընտրանու դեմ հանդիպումը, տեղեկացնում է ազգային թիմի մամուլի ծառայությունը Twitter-ում։
Հիշեցնենք, որ Բելգիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն հունիսի 3-ին կայացած Հոլանդիայի հետ խաղում (1:4) վնասել էր կոճը և փոխարինվել։
Լուկակուն սկսել է բուժումը և չի օգնի «կարմիր սատանաներին» լեհերի հետ հունիսի 8-ին կայանալիք հանդիպմանը: