«Բավարիայի» հարձակվող Սերժ Գնաբրին կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա, հայտնում է Sky Deutschland-ը:
Գերմանացին մերժել է «Բավարիայի» նոր պայմանագրի կնքելու առաջարկը:
26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու հավակնորդների թվում են Մադրիդի «Ռեալն» ու Լոնդոնի «Արսենալը», սակայն անձամբ գերմանացին տրամադրված չէ ամռանը հեռանալ Մյունխենից։
Փոխարենը Գնաբրին 2023 թվականին ազատ գործակալի կարգավիճակով կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», եթե «Բավարիայի» հետ պայմանագիրը չերկարաձգվի։
Ավել վաղ հայտնել էինք, որ գերմանական ակումբ կարդապահական տույժ կկիրառի ֆուտբոլիստի նկատմամբ, եթե նա չմնա թիմում:
2021/22 մրցաշրջանում նա Բունդեսլիգայի 34 խաղում դարձել է 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։