Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսի ծառայություններով, հայտնում է Cadena Ser-ը։ Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստ մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն։
Աղբյուրի համաձայն, «Սերուցքայինները» որոշել են խափանել լոնդոնյան ակումբի ծրագրերը:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: Portal Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 50 միլիոն եվրո: