Հերբերտ Հայներ. «Ինձ զարմացրեց Ռոբերտի արտահայտչաձևը, եթե ես նրա փոխարեն լինեի, այդպես չէի վարվի»

Մյունխենի «Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները ասել է, որ ակումբը թույլ չի տա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն լքել թիմը:

«Պայմանագիրը մնում է պայմանագիր: Հաջորդ տարի նա կարող է անվճար տեղափոխվել ցանկացած ակումբ, բայց հիմա դա տեղի չի ունենա։

Ինձ զարմացրեց Ռոբերտի արտահայտչաձևը, եթե ես նրա փոխարեն լինեի, այդպես չէի վարվի։ Այնուամենայնիվ, Ռոբերտը պրոֆեսիոնալ է:

Վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում Լևանդովսկին կխաղա մեզ մոտ»,- Հայների խոսքն է մեջբերում Bild-ը։

Ավելի վաղ 33-ամյա հարձակվողը հայտարարել էր, որ պատրաստվում է հեռանալ Մյունխենի «Բավարիայից»: