Անխել դի Մարիան ցանկանում է վերադառնալ Լա Լիգա

Արգենտինայի հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի աջ վինգեր Անխել դի Մարիան, որը հունիսի 30-ին կդառնա ազատ գործակալ, ցանկանում է միանալ «Բարսելոնային» տեղեկացնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրը վստահեցնում  է, որ արգենտինացին ցանկանում է կարիերան շարունակել իսպանական ակումբի ճամբարում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացին պայմանագիր է համաձայնեցրել Թուրինի «Յուվենտուսի» հետ:

34-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբում,  կազմում անցկացրել է 295 հանդիպում՝ դառնալով 95 գոլի և 119 գոլային փոխանցման հեղինակ: